1342 դիտում
10:48 20-05-2022
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող քննության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն երկարաձգում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունիսի 3-ին, ժամը 10:00-ին կայանալիք գրավոր քննության հայտերի ընդունման տևողությունը՝ մինչև սույն թվականի մայիսի 26-ը ներառյալ:
Կարևորելով մասնագիտական համապատասխան շրջանակներում հավանական դիմորդների իրազեկվածության անհրաժեշտությունը՝ կրկին տեղեկացվում է, որ գրավոր քննությունների վերաբերյալ ընթացակարգային ողջ մանրամասները տեղադրված են www.investigative.am պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում, համապատասխան հղումով:
Միաժամանակ դարձյալ իրազեկվում է, որ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով իրականացվելիք գրավոր քննության համար նախատեսվող հարցաշարը, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս վերաբերելի իրավական ակտերի մասով:

Նմանատիպ նյութեր
1910 դիտում
14:16 28-03-2022
Քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման գործընթացը
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»