47383 դիտում
10:32 22-06-2018
Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են ЗИЛ ММЗ-45021, Mercedes, Mitsubishi Pajero մեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Վարդան Մ.-ի վարած Mercedes մակնիշի 100 AF 61 համարաիշի, 43-ամյա Աշոտ Թովմասյանի վարած ЗИЛ ММЗ-45021 մակնիշի 34 DՏ 663 համարանիշի, Դիլիջանի բնակիչ, 46-ամյա Արտակ Բաղմանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼQ 018 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Թովմասյանի ուղևոր, Հրազդանի բնակիչ, 52-ամյա Անդրե Խնկոյանը, Ա. Բաղմանյանի ուղևորներ, 25-ամյա Սերգեյ Սարգսյանն ու 25-ամյա Գուրգեն Ղալեչյանը, ովքեր Դիլիջան քաղաքի բնակիչներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ դասակի հրամանատար Աբազյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժակմանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+