119615 դիտում
18:21 23-06-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է մայթեզրի եզրաքարին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի եզրաքարին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են, որ վարորդը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև ՃՈ հետաքննչական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չի բացառվում, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և սրտի հետ կապված խնդիր է առաջացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+