7864 դիտում
21:45 23-06-2018
ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզ և հանձնարարել շտկել հայտնաբերված թերությունները
Հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ։
Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև քաղպաշտպանության վարչության անձնակազմերին, գույքային և տեխնիկական կարողություններին, ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին:
Շիրակի մարզում նախարար Ռոստոմյանն այցելել է Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական հագեցվածությանը: Հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանը մի շարք խնդիրներ է արձանագրել՝ նշելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում առկա խնդիրների համար անհրաժեշտ է օպտիմալ լուծումներ գտնել. մասնավորապես՝ բարելավել հրշեջ-փրկարարական ջոկատի շենքային պայմանները, ինչպես նաև համալրել կենցաղային կանչերի համար նախատեսված փրկարարական տեխնիկան:
Այցի շրջանակներում նախարար Ռոստոմյանը եղել է նաև մարզային փրկարարական վարչությունում և ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատում: Նախարարը շրջել է շինությունում և հարակից տարածքներում, ծանոթացավ առկա պայմաններին, խոսեց անձնակազմի հետ: Շրջայցի ընթացքում նախարար Ռոստոմյանն արձանագրել է մի շարք կազմակերպչական թերություններ, ինչպես նաև շենքային պայմանների և ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Նախարարը կարգադրել է շտկել հայտնաբերված թերությունները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
496 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1201 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել