6282 դիտում
16:55 24-06-2018
Աշխարհն ապրում է «ջունգլիների օրենքով». Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ հնարավոր չէ իր երկրում կանխել սադրանքները, քանի որ աշխարհն ապրում է ջունգլիների օրենքով։ Հայտարարությունը նա արել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Որպես օրինակ՝ նշել է Սիրիայում կառավարական զորքերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման մասին «բեմականացումները»։ Վերջինի խոսքով՝ դա ոչ մի առնչություն չունի իրականության հետ։
«Դա նրանց (Արևմուտքի) սեփական պատկերացումն է, նրանց լրատվամիջոցների պատրանքները, որոնք ստեղծվում ու արագորեն տարածվում են համացանցի միջոցով։ Այդ իսկ պատճառով նման սադրանքները կանխել պարզապես անհնարին է»,-ասել է Սիրիայի նախագահը։
Հավելել է, որ «ամերիկացիները մշտապես ստում են ու արագ անցնում հարձակման»։
«Երբ միջազգային նորմերը չեն հարգում, երբ չկան ՄԱԿ-ի արդյունավետ ինստիտուտներ, չեք կարող խոսել սադրանքները կանխելու մասին. աշխարհն ապրում է ջունգլիների օրենքով»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
22:41 23-11-2021
Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. Փաշինյան. News.am
1699 դիտում
21:39 25-04-2015
Սիրիայի իրավիճակը ցույց է տալիս, որ աշխարհն անկարող է պաշտպանել անմեղներին. Անջելինա Ջոլի
Այս բաժնից
727 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել