21209 դիտում
11:33 25-06-2018
Լոռու մարզում Ալավերդու քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի «Մադան» թաղամաս բարձրացող ճանապարհի 5-րդ կիլոմետրում Ալավերդու բնակիչ, 32-ամյա Հայկ Քառյանը՝ կորցրել է իր վարած ГАЗ -53 մակնիշի 893 SU 36 համարանիշի մեքենայի կառավարումը և կողաշրջվել:
Վթարի հետևանքով ուղևոր՝ Ալավերդիի բնակիչ, 56-ամյա Սամվել Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նարեկյանի գլխավորությամբ:
Ժամանել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Ալավերդու քաղաքապետարանի կոմունալ-տնտեսության հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
40361 դիտում
19:18 15-12-2023
Գողություն՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված կենդանիների խնամքի կենտրոնից գողացել են չհրկիզվող պահարանը․
Այս բաժնից
1543 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)