6040 դիտում
23:48 27-06-2018
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնագետների հետ քննարկել է ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են Վալերի Կիրակոսյանը, Գրիգորի Սերոբյանը, Սամվել Հարությունյանը, Արամ Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը:
Այս մասին տեղեկացանք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Կողմերը քննարկել են Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու անվտանգության ոլորտի համակարգային լուծումների հնարավորությունները:
ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համատեքստում կարևորվել են նաև պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը, ինչպես նաև գիտության ներուժի օգտագործումը պաշտպանական ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
22:04 19-04-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Այս բաժնից
646 դիտում
13:32 19-11-2024
Նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը
814 դիտում
12:47 19-11-2024
Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից
1459 դիտում
11:46 19-11-2024
Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են