211652_close_icon
views-count40349 դիտում article-date 09:27 28-06-2018

Այնպիսի մարդկանց որդիներ չեն ծառայել, որ անհնար է պատկերացնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից, ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձևակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, կոնկրետ ի՞նչ պատճառներով: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում այս թեմաներով լուրջ աղմուկ, լուրջ բացահայտումներ են սպասվում: Կպարզվի, որ այնպիսի անձանց երեխաներ չեն մեկնել ժամկետային զինծառայության, որ անհնար է պատկերացնել՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զավակները, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի տղան, գեներալ Սեյրան Սարոյանի որդին, Վարդան Ղուկասյանի տղան, Սուրիկ Խաչատրյանի տղան և այսպես շարունակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր