7445 դիտում
19:12 28-06-2018
«Մեծամոր»-ի կարասները կցուցադրվեն արգելոց-թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը համալրվեց երկու կարասներով: 2013 թվականին Մեծամորի պեղումների ընթացքում հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը բացել էր վաղ երկաթի շրջափուլին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող կառույց, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ:
Պեղման ընթացքում ի հայտ էին եկել 5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում (in situ): Բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում տևական ժամանակ բեկորները մարքվել, համակարգվել ու վերականգնվել են երկու կարասները: Բացակա հատվածները լրացվել են գիպսով:
«Մշտական ցուցադրությունում դրանք կառանձնան, քանի որ մինչ օրս ձևով ու չափսերով նմանատիպ կարասներ չեն հայտնաբերվել հնավայրի տարածքից: Համոզված եմ, որ այցելուները մեծ հետաքրքությամբ կծանոթանան մեր դարավոր մշակույթի այս մասունքին», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Ինչպես արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված մյուս կարասները, այնպես էլ այս երկուսը` կտեղադրվեն հատուկ պատրաստված պատվանդանների վրա:
Կարասների հետ մեկտեղ արգելոց-թանգարանի ֆոնդից ու ցուցադրությունից այս տարի ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա էր բերվել նաև 60 միավոր հնագիտական նյութ` ապարանջան, դաշույն, քրեղան, սափոր և այլն: Գտածոները մաքրվել, վերականգնվել ու վերադարձվել են արգելոց-թանգարան:
Դրանց թվում բացառիկ է Մեծամոր հնավայրից հայտնաբերված և մ.թ.ա. 1-ին հազ. թվագրվող, քարից պատրաստված ափսեն: Նմանատիպ ափսե հայտնաբերվել է նաև Լոռի բերդի և Արցախում իրականացված պեղումների ժամանակ:
[b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
9829 դիտում
19:15 29-09-2017
«Մեծամոր» արգելոց-թանգարանում գնահատել են հայ-լեհական հնագիտական ոլորտի գործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9224 դիտում
20:48 26-06-2017
Սատուրն և Յուպիտեր մոլորակները՝ «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16453 դիտում
18:34 31-08-2017
Մնջախաղի թատրոնը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
268 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
346 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
895 դիտում
15:45 25-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին