36167 դիտում
22:53 28-06-2018
«Նուբարաշեն» ՔԿՀում կայացել է ցմահ ազատազրկման դատապարտվածի մկրտության արարողություն
Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացավ ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մ.-ի մկրտության արարողությունը: Դատապարտյալ Ա. Մ.-ն մկրտվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ:
Արարողությանը ներկա էին նաև դատապարտյալի հարազատները:
Մկրտությունը և դրոշմը աստվածային խորհուրդներ են և մաս են կազմում մի ընդհանուր, մեծ խորհրդի, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել կնունք: Ըստ եկեղեցու ընկալման՝ ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, իսկ ջրից դուրս գալը Քրիստոսի հետ հարություն առնելն ու նոր կյանք սկսելն է:
Մկրտությունը վերստին ծնունդ է եկեղեցու սուրբ ավազանից, որով մկրտվողը դառնում է քրիստոնյա, նոր ուխտի զավակ և քրիստոնեական եկեղեցու անդամ:
Հոգևոր այս մեծ խորհուրդը դատապարտյալների ցանկությամբ իրականացվում է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
14:20 20-01-2015
5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտվածի հարազատները անժամկետ հացադուլ են հայտարարել
4115 դիտում
22:08 10-10-2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև