ԱԱ-2018. Հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին խաղային օրը G խմբում Բելգիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Անգլիային և գրավեց 1-ին տեղը: Անգլիացիները երկրորդն են:
[b]Այսպիսով, հայտնի դարձան ԱԱ-20181/8 եզրափակիչ փուլի բոլոր զույգերը.
[/b]
1. Հունիսի 30. Ֆրանսիա-Արգենտինա, Կազան, Երևանի ժամանակով՝ 18:00
2. Հունիսի 30. Ուրուգվայ-Պորտուգալիա, Սոչի, 22:00
3. Հուլիսի 1. Իսպանիա-Ռուսաստան, Մոսկվա, 18:00
4. Հուլիսի 1. Խորվաթիա-Դանիա, Նիժնի Նովգորոդ, 22:00
5. Հուլիսի 2. Բրազիլիա-Մեքսիկա, Սամարա, 18:00
6. Հուլիսի 2. Բելգիա-Ճապոնիա, Դոնի Ռոստով, 22:00
7. Հուլիսի 3. Շվեդիա-Շվեյցարիա, Սանկտ-Պետերբուրգ, 18:00
8. Հուլիսի 3. Կոլումբիա-Անգլիա, Մոսկվա, 22:00