Կուսակցությունները կհասցնե՞ն հասունանալ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Թեև քաղաքական վերլուծաբանները և փորձագետները խոսում են կուսակցական համակարգի վերաիմաստավորման, վերակառուցման և, ինչու չէ, վերաորակավորման մասին, սակայն դժվար է պատկերացնել՝ ինչպես դա հնարավոր կլինի հայաստանյան իրողությունների պայմաններում, երբ կուսակցականությունը սկսվում, ավարտվում, պայմանավորվում է այս կամ այն անձով: Այլ գայթակղիչ բան հայկական իրականությունում չկա:
Եվ եթե առաջին հայացքից թվում էր, թե երկիրը խորհրդարանական համակարգի անցնելուց հետո կարող է առիթ հանդիսանալ, որ սնկի նման աճած մարդ-կուսակցությունները միավորվեն, դառնան ավելի լուրջ կառույցներ, ապա թավշյա հեղափոխությունից հետո պատկերն ավելի քան այլ է: Հիմա ո՛չ նման կառույցներ հիմնելու, ո՛չ վերամիավորվելու, ո՛չ էլ ինչ-որ նոր գաղափարական հենքի վրա նոր քաղաքական կուսակցություններ հիմնելու ժամանակ կա: Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ քաղաքական փորձագիտական շրջանակներում քննարկվի Հայաստանի քաղաքական դաշտի ոչ միայն արդիականացման, այլ առաջընթացի հարցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]