Լիպեցկի նահանգապետ. Գերմանիան ԱԱ-2018-ում խայտառակ եղավ, քանի որ այս հողի վրա երկու պատերազմ է սանձազերծել
Ռուսաստանի Լիպեցկի նահանգի ղեկավար Oլեգ Կորոլյովը մեկնաբանել է ԱԱ-2018-ում Գերմանիայի հավաքականի [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/27/1099512/]անհաջողությունը[/url] խմբային փուլում:
«Գերմանիան ԱԱ-2018-ից խայտառակ կերպով դուրս թռավ միայն այն պատճառով, որ այս հողի վրա նրանք երկու համաշխարհային պատերազմ են սանձազերծել և նրանց վրա ծանրացած տասնյակ միլիոնավոր զոհերը վրեժ են լուծել ու կլուծեն նրանցից:
Պատմությունն ու ժամանակը միջամտեցին», գրել էր Կորոլյովն իր թվիթերում:
Ավելի ուշ Կորոլյովն այդ գրառումը ջնջել է: