211652_close_icon
views-count37164 դիտում article-date 23:37 29-06-2018

Արտակ Զեյնալյանի հրամաններով աշխատանքից ազատվել են Նուբարաշենի և Արմավիրի բանտապետերը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել են պաշտոններից: Այս մասին նախարար Արտակ Զեյնալյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին: Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իմ՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին»,- գրել է արդարադատության նախարարը:

Նմանատիպ նյութեր