35828 դիտում
13:34 01-07-2018
Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող կարծիք հայտնել. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գլխավոր դատախազի հնարավոր պաշտոնանկության մասին
Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ չեմ կարծում՝ նման իրավասություն ունեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի հնարավորության մասին հարցին:
«Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ չեմ կարծում՝ նման իրավասություն ունեմ: Քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, որովհետեւ կարծում եմ՝ դատախազական համակարգը պետք է լիարժեք իր գործառույթը իրականացնելու հնարավորություն ունենա: Եթե ձեր ասած սկզբունքով առաջնորդվենք, դատախազության յուրաքանչյուր աշխատողի, պետական կառույցի յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է ասել: Մենք վենդետայի տրամաբանությամբ չենք առաջնորդվելու: Մեր խնդիրն է՝ ապահովել հանրային համերաշխությունը, եւ ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով: Ես քայլեր եմ տեսնում այդ ուղղությամբ եւ հույս ունեմ՝ այդ քայլերը համոզիչ կլինեն թե՛ իրավունքի, թե՛ օրենքի, թե՛ հանրային կարծիքի տեսակետից»,- ասաց նա:
Նա հավելեց, որ դատախազությունը պետք է լինի իրավունքը, օրենքը, մարդու իրավունքներն ու պետական շահերը պաշտպանող մարմին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1356 դիտում
17:00 17-12-2021
Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց
45560 դիտում
23:04 08-08-2018
Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը
Այս բաժնից
643 դիտում
20:52 06-02-2025
ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները
904 դիտում
20:33 06-02-2025
Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան
859 դիտում
20:18 06-02-2025
ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ