211652_close_icon
views-count907 դիտում article-date 20:18 06-02-2025

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։ 

ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։  

Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին:

Նմանատիպ նյութեր