5341 դիտում
15:50 01-07-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար:
Լիահույս եմ, որ առաջիկայում դրանք կարտացոլվեն մեր երկրների քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության մեջ: Մեր հարաբերություններում առանձնահատուկ դերակատարում ունի կանադահայ համայնքը, որը երկու երկրների միջև բարեկամության նորանոր կամուրջներ կապելու իր մշտական ջանքերով օրինակելի է ողջ հայկական սփյուռքի համար: Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր փոխգործակցության մակարդակի առավել բարձրացմանը»,- մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
14:36 01-07-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ
1082 դիտում
14:34 01-07-2021
Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան