41499 դիտում
21:18 01-07-2018
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Ջաջուռի ոլորաններում Opel-ը, մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հուլիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 CV 839 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր - Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 7 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ 1-77 Օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Ղազարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։
Այս պահին վթարի վայրում աշխատում է օպերատիվ խումբը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է, Շիրակի մարզի դատախազի հանձարարականով դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները և դեպքով զբաղվեն նրանք։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1594 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)