107221 դիտում
14:43 03-07-2018
Մինչ Կապի նախարարը իր զով կաբինետում՝ կոնդիցիոների տակ, Ռուսաստանի դեսպանին է հյուրընկալում, Լարսում ՀՀ քաղաքացիները + 40-ի տակ «ճկռում են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը իր աշխատավայրում ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Մինչ Տրանսպորտի նախարարն ու դեսպանը զով սենյակում հարցեր էին քննարկում, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շարունակում է բազմաթիվ հեռախոսազանգեր ստանալ: Լարսի անցակետում օրեր շարունակ + 40 աստիճանի տակ հայ վարորդները հայտնվել են «շրջափակման մեջ»:
Երեկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հրապարակումից ժամեր անց Կապի նախարարի լրատվական ծառայությունից որպես պարզաբանում տեղեկացրել էին.
[b]Խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: Նախարարության աշխատակիցները բանակցում են վրաց և ռուս գործընկերների հետ ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ:[/b]
Այսօր նորից ահազանգերը սկսվել են Լարսի անցակետից ու ՀՀ քաղաքացիները համացանցի միջոցով, տեսնելով Կապի նախարարի և դեսպանի հանդիպումը, ասում էին. «Էդ կաբինետային հանդիպումները թող ուրիշ ժամանակներում ունենան, լավ կլիներ, որ նախարարը դեսպանի հետ գային այստեղ ու տեղում ծանոթանային իրավիճակին, թե չէ ստացվում է հայտնի ֆիլմի ՝ «Կովկասի գերուհու» Սաախովի պատմությունը. «Կաբինետ, կաբնինետ..»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/02/1099895/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ հուլիսի 2-ին, մի քանի ժամ էր, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր էր ստանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներից, ովքեր բարձրաձայնում են, որ մի քանի օր է՝ Հայաստանի սահմանից իրենք բեռնատարներով անցել և հասել են Լարսի սահման, սակայն այնտեղ լրիվ տիրում է անարխիա, ու հայ վարորդներն արժանանում են արհամարհանքի։
Ահազանգողները նշում էին, որ բեռնատարների թիվն անցնում է 1500-ը, և շատ բեռնատարներ բարձված են գյուղմթերքներով, հիմնականում՝ ծիրան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4616 դիտում
20:41 07-07-2016
Տրանսպորտի և կապի նախարարը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Այս բաժնից
1621 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)