211652_close_icon
views-count3489 դիտում article-date 13:20 04-07-2018

Մոռացվելու իրավունք. Հայաստանում կա նոր իրավունքի կիրառման նախադեպային փորձը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին անցկացվեց հանդիպում-քննարկում «Մոռացված լինելու իրավունք» և «Հանցագործությունների մասին ԶԼՄ-ների հաղորդումները՝ որպես քրեական գործի հարուցման առիթ» թեմաների ներկայացում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին արդարադատության նախարարության, անձնական տվյալների պաշտպանության գործակալության, մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: «Մոռացված լինելու իրավունքի էությունն այն է, որ անձանց վերաբերող որոշակի տեղեկությունների որոնումը դժվար կամ անհնարին է դարձվում՝ անգամ եթե այդ տեղեկությունները տարիներ շարունակ հայտնի են եղել հանրությանը: Եվ անձը պահանջունի ինտերնետային տիրույթից հեռացնելու այդ տեղեկություններ, որոնք խոչընդոտում են իր հասարակությանն ինտեգրվելու և այլ իրավունքների պաշտպանությանը»,- ասաց ծրագրի իրավաբան-փորձագետ Տիգրան Դանիելյանը: Նա ներկայացրեց մոռացված լինելու իրավունքի ծագումը, միջազգային դատաիրավական նախադեպերը և ներկայումս կիրառելիությունը: Ներկայացվեց նաև լրատվամիջոցի կողմից անձի մոռացվելու իրավունքը իրացնելու նախադեպային փորձը: Հունիսի 16-ից Իրավաբան.net լրատվական կայքը անձի դիմումի և սահմանված այլ չափորոշիչների հիման վրա խմբագրում է (հեռացվում են անձին նույնականցնող տվյալները) երկու և ավելի տարի վաղեմության նյութերը՝ համապատասխան նշում անելով նյութի խմբագրված լինելու մասին: Ծրագրի իրավաբան-փորձագետ Քրիստինե Ղուկասյանը ներկայացրեց, թե որ դեպքերում և ինչ ընթացակարգով են ԶԼՄ-ների նյութերը որպես հանցագործության մասին հաղորդումներ ընդունվում և քրեական գործի հարուցման առիթ դառնում: ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը մեծապես կարևորեց միջոցառումը. «Մոռացված լինելու իրավունքը, որպես կանոն, արտացոլված չէ պետությունների օրենսդրություններում, բայց արդեն ժամանակն է, որ հասարակությունը դրա մասին մտածի: Եվ շատ լավ է, որ արդեն իսկ ուշադրություն է դարձվել այս հարցին ու այս նոր ձևավորվող իրավունքը կիրառվել նաև պրակտիկայում»: Միջոցառման մասնակիցները արդյունավետ գնահատեցին այս նոր իրավունքի վերաբերյալ քննարկում կազմակերպելն ու իրազեկելը, հաշվի առնելով, որլրատվամիջոցների առջև հաճախ է պահանջ դրվում՝ հրապարակումները հեռացնելու կամ խմբագրելու: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր