13842 դիտում
21:36 04-07-2018
Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չմտնել դեկորատիվ լողավազաններ
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին՝ հատկապես Վարդավառի օրը, հորդորում է չմտնել դեկորատիվ լողավազաններ:
«[url=https://armenpress.am/arm/news/939873.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ դրանց մոտ կան արգելող ցուցանակներ:
«Երևանում առկա բոլոր դեկորատիվ լողավազանների մոտ կան ցուցանակներ, որտեղ գրված է, որ լողալն արգելվում է: Բայց, օրինակ՝ Վարդավառի օրը չենք կարող արգելել քաղաքացիներին մտնել այդ լողավազաններ»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուլիսի 8-ին Կարապի լճում կայանալիք Վարդավառի տոնի ժամանակ ջրցան մեքենաների ջուրն ապահովելու է «Վեոլիա Ջուր» ընկերությունը. մեքենաներում կլինի խմելու ջուր:
Նմանատիպ նյութեր
46875 դիտում
20:14 06-02-2022
Ուղղաթիռի կայանատեղի, լողավազաններ, ռեստորաններ. «Դվին» հյուրանոցը կստանա 6 աստղ. News.am
35005 դիտում
17:21 13-06-2018
ԱԱ-2018. ՌԴ Պետդումայում կոչ են արել օտարերկրացիների հետ ինտիմ կապերի մեջ չմտնել
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
619 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին