22441 դիտում
10:00 05-07-2018
«Մեկ» կահույքի տնօրինություն. Երբևէ անօրինական ճանապարհով ոչ մի զավթում, ոչ մի յուրացում չենք կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրականում ոչ մի լարված ու պայթունավտանգ իրավիճակ չկա: «Մեկ» կահույքի տնօրինությունը երբևէ անօրինական ճանապարհով չի զավթել, չի յուրացրել հանրային սեփականությանը պատկանող որևէ տարածք:
Մեր կողմից իրականացվող բոլոր գործողությունները եղել են բացառապես օրենքի շրջանակներում:Հողատարածքը,որն ապամոնտաժվել է որպես շինհրապարակ(անվտանգության նկատառումներիցելնելով), համարվում է «Մեկ կահույք»-ի սեփականություն՝ համաձայն դեռևս 29.05.2007թ. տրված «Հողամասի վաճառքի մասին» պայմանագրի:Դե իսկ շինարարությունն իրականացնելու թույլտվությունը տնօրինությունը ստացել է Երևանի քաղաքապետարանի կողմից 22.06.2018թ.-ին՝ համաձայն N01/18-Մ-4795-670 որոշման:
Գիտակցելով շինարարության ընթացքում համայնքի բնակչության պատճառվող ողջ անհանգստությունը՝դրա իրականացումը վստահել ենք ոլորտում առաջատար «Ֆենիկա Շին» ՍՊԸ-ն,որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝26.06.2018 (N01/2018),և նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել օրենքով սահմանված ժամկետներից հնարավորինս շուտ:
Ի հավելումն նշենք, որ խանութի տնօրինությունը սեփական միջոցների հաշվին փոխել է ոչ միայն խանութի տարածքի, այլ նաև ամբողջ տարածքի հոսանքի մալուխները (6000վոլտը-10000-ի), իսկ դրանից շահելեն նաև համայնքի բնակիչները:
[b]Հարգանքով՝ «Մեկ»կահույքի տնօրինություն[/b]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/30/1099739/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Մեկ» կահույքի սրահի հարևանությամբ գտնվող բնակելի մի քանի շենքերի բնակիչներ ապամոնտաժեցին, ըստ բնակիչների հայտարարության, խանութ-սրահի աշխատակիցների կողմից զավթած տարածքի երկաթե կոնստրուկցիաները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին ու հիմա էս խանութի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձում է իր երգը առաջ տանել, իսկ դա այն է, որ նա զորբայությամբ ու անօրինական եղանակով փորձում է ներխուժեկ հանրային սեփականության տարածք՝ այն իրենով անելով անօրինական եղանակով: Դեռ տարիներ առաջ նրանք փորձում էին նույն եղանակով զավթել տարածքը, սակայն այն ժամանակ մեր ընդվզումը կասեցրեց նրանց գործողությունը: Մենք էլ մտածեցինք՝ անկուշտները նորից չեն փորձի զավթողական քաղաքականություն վարել, հիմա էլ ոստիկանական ուժերով փորձում են մեզ բոլորիս վախեցնել: Էդ մարդիկ երևի դեռ քարե դարում են ապրում: Հետաքրքիր է, էդ որ էս տարածքը փակում ես, բա Աստված մի արասցե, եթե արտակարգ դեպքեր լինեն, ոնց են ազատ աշխատելու՝ թե՛ հրշեջները, թե՛ շտապօգնության ավտոմեքենաները:
Այսօր Սանիթեքի ավտոմեքենան եկել էր, որ աղբը տեղափոխեր, չկարողացավ մտնել բակ, ինատ արեց, հետ գնաց՝ աղբը թողելով բակում: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան ենք դիմել, սակայն ուղտի ականջում ասես քնած լինեն: Չեն գալիս ու չեն փորձում կանխեն «Մեկ» կահույքի սրահի ղեկավարության կողմից կատարվող ապօրինությունները: Դե, Երևանի քաղաքապետարանի մասին էլ չենք ուզում խոսել, նրանք միայն ընտրությունից ընտրություն են հիշում մեզ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5668 դիտում
17:32 02-06-2016
«Տաշիր» առևտրի կենտրոնը վաղը բնականոն հունով կգործի. տնօրինություն
Այս բաժնից
1645 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)