4962 դիտում
10:52 05-07-2018
Օրենքը խախտողը պիտի պատժվի․ մի անգամ պետք է լինի դատավճիռ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հանցագործությունները անպատիժ չպիտի մնան ոչ այն պատճառով, որ մենք չենք սիրում այս կամ այն մարդուն ու ցանկանում ենք նրան ցավ պատճառել: Դա սխալ շարժառիթ է: Օրենքի խախտումները չպիտի անպատիժ մնան, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն: Առավել ևս՝ այնպիսի ոճրագործությունների դեպքում, ինչպիսին «Մարտի 1»-ն է: Որ այդ սպանդի համար պետք է պատասխան տա նախևառաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ես չեմ կասկածում:
Բայց եթե անկեղծ լինենք, այն, ինչ հայտարարել է Հատուկ քննչական ծառայությունը, առայժմ բավարար չէ, և ավելին՝ պարունակում է ավելորդ քաղաքական տարրեր: Օրինակ՝ «Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը»՝ հրամանի նման բնութագիրը, հավանաբար, ճիշտ է, բայց իրավապահ մարմնի բառապաշարում չպիտի լինի` պետք է հստակ նշվեն օրենքների այն կետերը, որոնց այդ հրամանագիրը հակասում է: ՀՔԾ-ի հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով «էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին»: Դա էլ է բացարձակ ճշմարտություն, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի միջազգային վարկը հուզում Հատուկ քննչական ծառայությանը, որն, ինձ թվում է, պետք է խոսի չոր իրավական լեզվով:
Այդ ամենով հանդերձ՝ «Մարտի 1-ի» գործը պետք էր վերաբացել, և բոլոր մեղավորները պետք է պատժվեն նախևառաջ ապագան նկատի ունենալով. այս պահից սկսած ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, պաշտպանության ոչ մի նախարար ու ոչ մի ոստիկանապետ գայթակղություն չպիտի ունենա ոստիկանությունը և առավել ևս՝ բանակն օգտագործել քաղաքական խնդիրները լուծելու համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, որը, ճիշտն ասած, առաջին հայացքից խաղամոլի և գանձագողի տպավորություն չէր թողնում, պետք է պատժվի ոչ միայն նրա համար, որ ոչ ոք այլևս չհամարձակվի անձնական նպատակներով օգտագործել (թեկուզև` ժամանակավորապես) ուրիշի փողերը, այլև այն պատճառով, որ արտերկրում մեր եղբայրները համոզվեն, որ այսուհետ իրենց նվիրաբերած գումարները կհայտնվեն հուսալի ձեռքերում:
Եթե մեր օլիգարխներն ու նրանց «ախրաննիկները» շարունակեն մարդ ծեծել, իսկ հետո կաշառեն, վախեցնեն և շանտաժեն տուժածներին, ապա վաղը դա նորից տեղի կունենա, և ոչ մեկը այդ «լա-ա-ավ տղու» վարքից չի ցանկանա հրաժարվել: Մի անգամ պետք է լինի դատավճիռ, թեկուզև մեղմ, և դրանից հետո օլիգարխները կդադարեն մեզ` հասարակ մահկանացուներիս, վերևից նայել»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
08:32 24-11-2023
«ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է. Ալեն Սիմոնյանը պետք է պատժվի. «Ժողովուրդ»
2907 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
2443 դիտում
10:09 07-05-2019
Հոկտեմբերի 27-ում կարող է արտաքին գիծ լինի, բայց պիտի իրականացված լինի տեղի որոշակի ուժերի միջոցով. «Առավոտ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»