211652_close_icon
views-count4625 դիտում article-date 17:24 05-07-2018

Թալանվածը հետևողականորեն վերադարձնելու ենք՝ անկախ թալանողի անուն ազգանունից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից: Այդ մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպման հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով նրանց, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք: Մենք պատրաստվում ենք օրենքի տառին համապատասխան ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալ ու համոզված եղեք, որ գնալու ենք»,- «[url=https://armenpress.am/arm/news/939965.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն ամեն ջանք գործադրելու ենք, որ ՀՀ-ից գողացված ամեն կոպեկ վերադարձվի պետական բյուջե, սրանում իշխանություններն ունեն ժողովրդի աջակցության կարիքը: «Ինչքան պինդ կանգնած մնաք այս պրոցեսի կողմը՝ մենք հետևողականորեն կգնանք առաջ, ոչնչի առաջ չեմ կանգնելու: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք թալանվածը վերադարձնելու ենք հետևողականորեն, անկախ թալանողի անուն ազգանունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր