211652_close_icon
views-count85645 դիտում article-date 22:22 05-07-2018

Արտակարգ դեպք Երևանում. ժամկետային զինծառայողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «գլխի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Հայրապետյանն է։ Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Իսակովի պողոտայում իրեն անծանոթ անձի կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետևանքով։ Մինչ բժիշկները կպայքարեին նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 22։20-ի սահմաններում Իսկաովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, և Գ. Հայրապետյանի հետ վիճաբանել, այնուհետև նրան ծեծի ենթարկող կասկածյալը դեպքի վայրից հեռացել է Mercedes մակնիշի 10 DZ 045 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչ Ասատրյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր