211652_close_icon
views-count126825 դիտում article-date 23:57 05-07-2018

Խոշոր ավտովթար-վրաերթ Երևանում. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները. ժամանել են ՃՈ հետաքննչականի պետն ու Երևանի փրկարարական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ» ընկերության հարևանությամբ, բախվել են Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի և Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ը կայանված է եղել, երբ Kia-ն բախվել է Nissan-ին և, ըստ տեղեկությունների, մինչև բախումը Kia-ն վրաերթի է ենթարկել 1 հոգու։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Երևանի փրկարարական վարչության պետ Առնո Հարությունյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր