3828 դիտում
12:52 06-07-2018
Բակո Սահակյանը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտներին
Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի համեստ, պարկեշտ և խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու և զորացնելու են մեր անկախ պետականությունը»,- նշել է իր խոսքում Նախագահ Սահակյանը:
Բակո Սահակյանը կարևորել է մեր դպրոցականների հաջողություններն ու ձեռքբերումները՝ անհրաժեշտ համարելով շարունակել մշտապես կատարելագործել, խորացնել ու ընդլայնել գիտելիքները, ձգտել հասնել նորանոր բարձունքների, երբևիցե չընկճվել բարդությունների և դժվարությունների առջև:
«Մեր ժողովրդի մտավոր ներուժը ամենամեծ հարստությունն է, որը ժամանակին բացահայտելու, կատարելագործելու և ճիշտ օգտագործելու դեպքում կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,-ընդգծել է Բակո Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
676 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը