61533 դիտում
13:24 06-07-2018
Ծեկռտուք Ապարանում. մասնակիցների մեջ են Ապարանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, Ապարանի բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդը, դեղագետն ու Ագրարային համալսարանի դասախոսը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 11:30-ի սահմաններում Ապարանի բնակիչ, 66-ամյա Մանյա Խաչատրյանը ոստիկանության Ապարանի բաժին հայտնել է, որ իր հետ վիճաբանություն են ունեցել Ապարանի բնակիչներ, 68-ամյա Աշոտ Սաֆարյանը, 40-ամյա Արմեն Սաֆարյանը և 43-ամյա Սևակ Սաֆարյանը:
Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրեն ու որդուն՝ 37-ամյա Արամայիս Սիմոնյանին, ինչի հետևանքով իրենք մարմնական վնասվածքներ են ստացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ճանապարհը նեղացնելու հարցի շուրջ, իսկ կասկածյալներից Աշոտ Սաֆարյանը աշխատում է Ապարանի թիվ 1 հիմնական դպորցում՝ որպես ֆիզկուլտուրասյի ուսուցիչ, Արմեն Սաֆարյանն աշխատւմ է Ապարանի բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության վարորդ, իսկ Սևակ Սաֆարյանը աշխատում է նույն բժշկական կենտրոնում ՝ որպես դեղագետ:
Մ. Խաչատրյանի տղան էլ աշխատում է Հայաստանի ազգայաին ագրարարային համալասարանում
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: