8755 դիտում
16:30 06-07-2018
Ռուսաստան-Խորվաթիա. բոլոր տոմսերը սպառված են. սպասվում է մոտ 10 հազ. օտարերկրացի երկրպագու
ԱԱ-2018-ի Ռուսաստան-Խորվաթիա 1/4 եզրափակիչ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հայտնել է Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապես Նիկոլայ Դոլուդան, որը ղեկավարում է տարածաշրջանում մրցաշարի անցկացման հարցերը:
«Ռուսաստան-Խորվաթիա հանդիպմանը սպասվում է 7-10 հազ. օտարերկրացի երկրպագու: Մարզադաշտը լցված է լինելու 100 տոկոսով. բոլոր տոմսերը վաղուց վաճառված են:
Ինչպես գիտեք, այդ խաղը հսկայական հետաքրքրություն է առաջացնում. Սոչի են ժամանելու լրացուցիչ գնացքներ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ռոստովից: Ավելացել է նաև չարթերային չվերթների քանակը:
Քաղաքն ու մարզադաշտը ամբողջությամբ պատրաստ են ընդունել հյուրերին: Դիտարժան խաղի ենք սպասում», ասել է Դոլուդան:
Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, Սոչիում՝ ժամը 22:00-ին:
Նմանատիպ նյութեր
5536 դիտում
20:39 17-04-2018
Կիևում ՉԼ-ի եզրափակիչ խաղին սպասվում է 50 հազ. օտարերկրացի երկրպագու
1802 դիտում
00:30 07-02-2014
«Զենիթ» -«Բորուսիա» հանդիպման բոլոր տոմսերը սպառված են
Այս բաժնից
2437 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը
2416 դիտում
10:37 18-01-2025
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
22771 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո