211652_close_icon
views-count3752 դիտում article-date 23:31 08-07-2018

Վարդավառի տոնին նվիրված ուրախ ջրային միջոցառում՝ Կարապի լճում

Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովել էր բոլոր պայմանները ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին միանում էին նաև անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը: Խաղերի ընթացքում ջրցան մեքենաները հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով: Ուրախ միջոցառումն ուղեկցվել է ռիթմիկ երաժշտությամբ, ինչն էլ ապահովել է ժամանցի «խելահեղ» մթնոլորտը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր