2976 դիտում
15:47 12-07-2015
Վարդավառի տոնին նվիրված ուրախ միջոցառումներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված ծրագրով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարբեր միջոցառուներ են կազմակերպվել:
վարչական շրջաների մի մասն օրն սկսել է տոնական զարդարված ջրցան մեքենաների ավանդական շքերթով, որի ընթացքում ջրվել ու մաքրվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական բազմաթիվ փողոցներ: Վարդավառին նվիրված ամենաաշխույժ եռուզեռը վարչական շրջանների շատրվաններ ու ջրային այլ կառույցներ ունեցող հատվածներում են տեղի ունեցել, ուր նաև դույլեր են բաժանվել: Տեղերում երեխաներին բազմաթիվ անակնկալներ են մատուցվել, առանձին դեպքերում նաև հյուրասիրություն է ապահովվել: Ջրային հրավառությունից զերծ չեն մնացել նաև երևանյան բակերը, ուր միմյանց վրա ջուր ցողելու ակտիվությամբ որոշ դեպքերում ծնողներն իրենց երեխաներին բնավ էլ չեն զիջել:
Երևանցիներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքային իշխանություններին`մայրաքաղաքում հերթական անգամ իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
3701 դիտում
23:31 08-07-2018
Վարդավառի տոնին նվիրված ուրախ ջրային միջոցառում՝ Կարապի լճում
4416 դիտում
23:23 23-07-2017
Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում
19875 դիտում
17:31 23-07-2017
Երևանի վարչական շրջաններում Վարդավառի միջոցառումներ են կազմակերպվել
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
751 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել