Շինաշխատանքներով պայմանավորված սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի մայրուղում
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.
Երևան - Սևան - Իջևան, Ոսկեպար - Նոյեմբերյան - Վրաստանի սահման, և Երևան - Սպիտակ - Վանաձոր, Վանաձոր - Դիլիջան ճանապարհահատվածներով:
Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]