8656 դիտում
00:17 10-07-2018
«Փյունիկի» և «Բանանցի» պատասխանը. ծայրահեղ մտահոգված ենք ստեղծված իրավիճակով
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/09/1100392/]հայտարարություն [/url]էր տարածել, որտեղ նշում էր, որ «Փյունիկը» և «Բանանցը» ձախողում են պատանեկան հավաքականների նախապատրաստական գործընթացը:
Ի պատասխան այս հայտարարությանը «Փյունիկը» և «Բանանցը» իրենց պաշտոնական կայքերում հանդես են եկել հաղորդագրություններով.
[b]«Փյունիկ»[/b]
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է իր ֆուտբոլիստներին տրամադրել Հայաստանի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականներին և փորձում է ձախողման դեպքում ողջ պատասխանատվությունը դնել մեր ակումբի վրա։
Մենք կարծում ենք, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ Հայաստանի հավաքականների ելույթների ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հենց դրանում է կայանում նրա նշանակությունը։ Մենք ստացել ենք ֆուտբոլիստներին հավաքականներին տրամադրելու ՀՖՖ-ի պահանջը. ընդ որում խոսքը գնում է 2002 թվականին ծնված ֆուտբոլիստների մասին։
Նրանք ցանկանում են, որ մենք մեր ֆուտբոլիստներին տրամադրենք հուլիսի 9-ից մինչև հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում։ 2000 թվականին ծնված ֆուտբոլիստներին իրենց տրամադրության տակ են ցանկանում տեսնել սույն թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հուլիսը՝ շաբաթը 3 օր՝ երկրորդ ամսից սկսած։ Մենք խնդրեցինք պարզաբանել վերը նշված պահանջները, քանի որ դրանք համարում ենք ոչ լեգիտիմ և խնդրահարույց։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գերխնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների նախապատրաստումն ազգային հավաքականների համար։ Պատահական չէ, որ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմի կորիզը հենց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաներն են եղել։ ՀՖՖ-ի նոր պահանջը ոչ միայն չի համապատասխանում մեր որդեգրած քաղաքականությանը, այլև մեր կարծիքով անարդյունավետ է։
Հենց երկրի ակումբների լավագույն սաները պետք է ներկայացնեն ազգային ընտրանին, ոչ թե արհեստականորեն հավաքած նոր թիմը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը միշտ տրամադրել է իր ֆուտբոլիստներին ազգային հավաքականներին, ծրագրում է այսուհետ ևս տրամադրել նրանց տարբեր տարիքային հավաքականների խաղերին և նախախաղային հավաքներին, ինչպես և գրված է կանոնակարգում։
Սակայն մեր ֆուտբոլիստներին տևական ժամանակով կտրել մարզումային գործընթացից մեզ համար անհասկանալի է։ Կարծում ենք առաջարկը, ըստ որի մեր ֆուտբոլիստները շաբաթը 3 օր հավաքականի հետ պետք է մարզվեն, մնացածը՝ ակումբի՝ լավ մտածված չէ և ոչ պրոֆեսիոնալ է։ Մենք ծայրահեղ մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և հույս ունենք այս հարցի վերաբերյալ կառուցողական երկխոսության դուրս գալ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
[b]«Բանանց»[/b]
«Հունիսի 28-ին ՀՖՖ-ն «Բանանց» ֆուտբոլային ակումբին խնդրել էր՝ ակումբի ֆուտբոլիստներին շատ երկար ժամկետով թույլ տալ միանալ պատանեկան հավաքականներին.
Մասնավորապես՝ Մ17տ. հավաքական - 2002թ.
2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ Հոկտեմբերի 26-ը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մարզումներ հավաքականի հետ
Մ19տ. հավաքական – 2000թ.
2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ 2019թ. Հուլիս ամիսը` յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին մարզումներ հավաքականի հետ:
Հուլիսի 4-ին և 7-ին ՀՖՖ-ից ստացված գրություններից պարզ դարձավ, որ խոսքը գնում է մինչև 19 տարեկանների հավաքականի 13 և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի 8 ֆուտբոլիստի մասին:
«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, գլխավոր մարզիչն ու ակումբի ակադեմիայի տնօրենը որոշում են կայացրել ֆուտբոլիստներին բաց չթողնել նման աբսուրդային ժամկետով: «Բանանց» ֆուտբոլային ակումբը, հանդիսանալով հավաքականների համար բազային ակումբ, 15 տարուց ավելի, միշտ անվերապահորեն գործուղել է իր ֆուտբոլիստներին հավաքականներ և մտադիր է այդպես անել նաև հետագայում:
Մենք լավ ենք գիտակցում պատանեկան հավաքականների կարևորությունը հայկական ֆուտբոլի համար, սակայն պետք է ՀՖՖ-ին հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում, իսկ "հավաքական" բառն էլ ենթադրում է, որ լավագույնները պետք է ընտրվեն հավաքականի համար: Հավաքականներին միանալու համար կան միջազգայնորեն հստակ սահմանված ժամկետներ:
ՀՖՖ ներկայացրած ժամկետներից ստացվում է, որ մեր ակումբի 21 ֆուտբոլիստներ պետք է մոտ մեկ ամիս ամենօրյա մարզումներ անցկացնեն հավաքականում և չմարզվեն իրենց ակումբում: Նաև նրանք հետագայում նույնպես երկար ժամանակահատվածում պետք է շաբաթվա 7 օրերից 3-ը անցկացնեն հավաքականում: ՀՖՖ-ին ուղղված մեր նամակում մենք խնդրել էինք պարզաբանել, թե որ նորմերի համաձայն պետք է նման ժամկետներով տրամադրենք ֆուտբոլիստներին հավաքականներին: Պատասխան մեր հարցմանը չի ստացվել:
Նման ժամկետները ձախողում են ակումբի բնականոն աշխատանքը, քանի որ հնարավոր չէ մարզումային գործընթաց կազմակերպել մեկ թիմի 13 ֆուտբոլիստի բացակայության պարագայում: Շատ կարևոր է նաև այն, որ երկար ժամկետում շաբաթական երեք օր հավաքականում մարզվելու դեպքում պատանի ֆուտբոլիստները չեն կարող հասկանալ, թե որ ակումբում են դաստիարակվում: Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում և լավագույնները սահմանված կարճ ժամկետներում գնում են հավաքականներ և վերադառնում են ակումբ:
Բայց միայն մեր ֆեդերացիան է հանդես եկել այսպիսի նորարարությամբ և փորձում է ինքը ֆուտբոլիստներ պատրաստել՝ խաթարելով ակումբների աշխատանքը: Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ խոսքը սովորական հերթական հավաքի մասին չէ, ինչպես ներկայացված է ՀՖՖ հայտարարության մեջ, այլ երկարաժամկետ, ակումբի գործունեությունը խաթարող ժամկետի մասին է:
ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ պատանեկան հավաքականների հավանական ձախողման պատասխանատվությունը դնում է ակումբների վրա: Մենք հուսով ենք, որ հավաքականները հաջող ելույթներ կունենան, չնայած նրան որ նախկինում ֆուտբոլիստներին տրամադրել ենք հավաքականներին ՀՖՖ ցանկացած ժամկետներով, սակայն դրական արդյունքներ չեն եղել: Եթե ՀՖՖ-ն խուսափում է պատասխանատվությունից և իր անհաջողությունների մեղքը ցանկանում է դնել ուրիշների վրա, ապա պետք է մտածել ՀՖՖ աշխատակիցների որակավորման մասին:
Ցանկանում ենք պնդել, որ նման ծրագրեր կազմելիս, ՀՖՖ-ն չգործի միայնակ, որոշումներ չպարտադրի ակումբներին, այլ աշխատի ակումբների հետ համատեղ՝ հաշվի առնելով երկրի շահերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
44020 դիտում
21:47 21-04-2018
Շարլ Ազնավուր. Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով
2615 դիտում
18:34 18-06-2019
Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան «Ալաշկերտի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում