4944 դիտում
14:34 10-07-2018
Կառավարությունը գումար հատկացրեց Օձունի դպրոցի տանիքի նորոգման համար
Մարտի 24-25-ի ուժգին քամիների պատճառով Լոռու մարզի Օձունի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կառավարությունը գումար կփոխանցի:
Կառավարությունն այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ որոշեց պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին 3,5 միլիոն դրամ փոխանցել դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար:
Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ այդ գումարի հատկացումը հրատապ է, քանի որ տանիքի բացակայության պայմաններում անձրևներից վնասվում են նաև մասնաշենքի պատերը և հատակը, որոնք հետագայում վերանորոգելու համար կպահանջվի մի քանի անգամ ավելի շատ գումար:
Նմանատիպ նյութեր
8432 դիտում
15:41 04-10-2018
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի նորոգման համար
2031 դիտում
13:05 23-12-2021
Կառավարությունը 128,4 մլն դրամ հատկացրեց մի շարք հուշարձնների ամրակայման, նորոգման և պեղումների համար
1900 դիտում
14:33 15-07-2021
Արցախցիները հունիսի համար ևս կստանան 68 հազարական դրամները. Կառավարությունը գումար հատկացրեց
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»