17783 դիտում
10:34 11-07-2018
ՀՀԿ-ում վերլուծել են, թե ինչու բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց իրենց․ սխալները կներկայացնեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց ՀՀԿ-ին:
«Բնականաբար, վերլուծել ենք, բայց դա չի նշանակում, որ վերլուծությունը պետք է լինի հրապարակային այս փուլում»: Թե կոնկրետ որ սխալները հանգեցրին դրան, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել. «Այս փուլում մենք դեռևս պատրաստ չենք դա ներկայացնելու հրապարակային: Բայց կարծում եմ` ինչ-որ մի պահ կգա, և մենք կներկայացնենք, թե ինչ սխալներ եղան»: Այն, որ այս պահին ՀՀԿ-ականները և ՀՀԿ-ի հետ կապ ունեցող մարդիկ են բերման ենթարկվում, դա ինչպես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ասաց. «Բնականաբար, ինչ-որ ձևով կարող է ազդել»:
Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ շանսերին, Հարությունյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պետք է ներկայացնի թե՛ իր վերլուծությունը, թե՛ տեսլականը, թե՛ այն ուղին, որով պատրաստվում է շարժվել առաջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»