211652_close_icon
views-count1888 դիտում article-date 21:47 14-07-2020

Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Հայտարարությունը [url=http://mfa.gov.by/press/news_mfa/d475bdd31c5ffada.html]հրապարակված է[/url] Բելառուսի ԱԳՆ պաշտոնական կայքում: «Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»,- ասված է հայտարարության մեջ: Նախարարությունը հուսով է հայտնում, որ Բաքուն և Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը: «Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հրապարակված հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր