31772 դիտում
11:32 12-07-2018
Մարալիկում, ավանդույթի համաձայն, մեկնարկեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարալիկում 3-րդ տարին անընդմեջ մեկնարկել է Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, Շիրակի մարզի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն ու հերոսի պապը` Գևորգ Աբաջյանը:
Մինչև իրենց սրտի խոսքն ասելը, վերջիններս ներկաների ու մասնակիցների հետ ծաղիկներ են դրել ապրիլյան պատերազմի հերոսի հուշաքարին:
Նշենք, որ այս անգամ մրցաշարին մասնակցում է 9 թիմ, որոնք ներկայացնում են Անիի ու Ախուրյանի տարածաշրջանները:
Սկզբում կպայքարեն խմբից դուրս գալու, իսկ այնուհետև ուժեղագույնի կոչմանն արժանանելու համար:
Հիշեցնենք, որ անցած տարի հաղթող է ճանաչվել Մարալիկի թիմը: Ներկաները կարևորեցին նման հուշամրցաշարերի անցկացումը և ընդգծեցին, որ դրանք թույլ չեն տա մոռանալ մերօրյա հերոսներին:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
Նմանատիպ նյութեր
5204 դիտում
20:47 31-03-2017
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ