Լուկա Մոդրիչ. Անգլիական փորձագետները շատ էին դուրս տալիս
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/12/1100581/]հաղթանակից[/url] (2:1) հետո անդրադարձել է բրիտանական լրատվամիջոցների դերին:
«Անգլիական լրագրողներն ու հեռուստափորձագետները շատ էին դուրս տալիս: Նրանք թերագնահատեցին Խորվաթիային և մեծ սխալ թույլ տվեցին: Նրանց բոլոր գնահատականներին մեր արձագանքը մեկն էր. տեսնենք, թե ով այսօր կհոգնի: Նրանք պետք է իրենց ավելի համեստ պահեն և մրցակցի հանդեպ ավելի հարգալից լինեն:
Մեր համար եզրափակիչ դուրս գալը ապշեցուցիչ նվաճում է: Երկար ժամանակ անց մեր երազանքը կատարվեց: Սա Խորվաթիայի պատմության մեջ խոշորագույն հաջողությունն է: Մենք պետք է հպարտանանք սրանով», ասել է Մոդրիչը: