3546 դիտում
22:26 12-07-2018
Նախարար Դավիթ Գևորգյանը ԱԶԲ-ի հետ հանդիպմանը կարևորել է բնական աղետների կանխարգելմանն ուղղված նոր քաղաքականության մշակումը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը հուլիսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առևտրի և հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից ապահովագրության վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը:
Փոխնախարար Դ. Գևորգյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների կանխարգելմանն ուղղված նոր քաղաքականության մշակման և այս ոլորտում ապահովագրության առաջավոր փորձի ներդրմամբ:
Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա փոխգործակցության ձևավորման համար:
Նմանատիպ նյութեր
6633 դիտում
11:42 26-03-2020
Քաշաթաղի շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
671 դիտում
16:02 08-05-2020
Կրթական հաստատություններում ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելմանն ուղղված նոր ուղեցույց-ՅՈՒՆԻՍԵՖ և գործընկեր
Այս բաժնից
2236 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր