211652_close_icon
views-count3703 դիտում article-date 16:47 13-07-2018

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրացին բերման ենթարկվեց «Բավրա» սահմանային անցակետից

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 04.11-ին, «Բավրա» սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1963 թ. ծնված Գեորգի Չ.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /Ծանր մարմնական վնասվածք պատճառել/: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր