211652_close_icon
views-count22344 դիտում article-date 19:25 14-07-2018

Վահրամ քահանա Մելիքյան. Գարեգին Բ-ին վտանգ է սպառնում. նրա մեքենան շրջափակված է

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/1958339344229335]էջում[/url] քիչ առաջ գրել է. Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր