10464 դիտում
23:42 15-07-2018
Նիկոլ Փաշինյան. Ջերմուկ այցիս ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադառնալով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե եթե Փաշինյանը ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի, ասել է.
«Եթե իմ վարչապետ դառնալուց հետո սկիզբ դրվեր հանքի շահագործմանը, ապա դա ես թույլ չէի տա, որովհետև աբսուրդ է Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորել, ինչպիսին էլ այն լինի:
Բայց կա նաև երկրորդ խնդիր, որ մենք որևէ գործողություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում:
Հիմա ասում են՝ գնացեք, փակեք հանքը: Գնա՞նք, փակե՞նք առանց հիմնավորման. ամենաթողությունը հենց այդ ժամանակ է ստեղծվում, ձեզ թվում է՝ ամենաթողություն անողները հայտարարո՞ւմ են, որ իրենք գնում են, ամենաթողություն սկսեն:
Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, հետո մի օր վարչապետի կամքով լրատվամիջոց կփակենք, հետո մարդկանց կփակենք վարչապետի կամքով, և սա ամենաթողություն է:
Ցավում եմ, որ Ջերմուկ այցիս ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել, իսկ հանքի շահագործումը ցավոտ հարց է, որը պետք է լուծվի օրենքի տառին համապատասխան:
Ի վերջո, «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ հայտնում է, որ իրենք ունեն նախորդ կառավարության թույլտվությունը՝ 370 մլն դոլար ներդրում անելու և հանքը շահագործելու համար», նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
30716 դիտում
11:05 18-12-2021
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է վաճառել Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը. ejc.am
6782 դիտում
20:26 07-10-2019
Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. Լիդիան Արմենիայի տնօրեն. B4B.am
Այս բաժնից
454 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա
553 դիտում
17:34 29-10-2024
Ադրբեջանն Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում
505 դիտում
16:59 29-10-2024
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան