4863 դիտում
10:49 17-07-2018
27 տարի հիմարություններով ենք զբաղվել, հիմա եկել է հեքիաթային երկիր կառուցելու ժամանակը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1917 թվականին իշխանության եկած ռուս բոլշևիկների համար ցարական ռեժիմը «մղձավանջ» էր, իսկ նրանք եկել էին «մեկ, առանձին վերցրած երկրում» դրախտ սարքելու: 1956 թվականին Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի կառուցած սոցիալիզմը բավականին սխալ սոցիալիզմ էր, որում «անձի պաշտամունք» կար, իսկ նա «մարդկային դեմքով» սոցիալիզմ է կառուցելու: Բրեժնևի ժամանակ դատապարտվում էր Խրուշչովի «վոլյունտարիզմը», Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնևի «լճացումը», իսկ Ելցինը դարձյալ հայտարարեց, որ անցած 70 տարիները «մղձավանջ» էին: ՀՀՇ-ն Հայաստանում նույնպես այդ կարծիքին էր: Այնուհետև եկավ Քոչարյանը և հայտարարեց, որ ՀՀՇ-ական ռեժիմը «թալանչիների» և «մարդասպանների» ռեժիմ էր: Հիմա, կարծես թե, եկել է ժամանակը անցած 27 տարիները «մղձավանջ» անվանելու:
Նրանք, ովքեր ծնվել են 1990 թվականից հետո, անցած 27 տարին «մղձավանջ» են համարում, որովհետև «երկաթյա վարագույրի» բացակայության և տեղեկատվության մատչելիության պայմաններում հնարավորություն ունեն համեմատելու մեր երկրի և այլ երկրների վերջին 30 տարիների զարգացումը, և այդ համեմատությունը շատ դեպքերում մեր օգտին չէ: Իսկապես, ինչո՞ւ Հայաստանում այնպես չէ, ինչպես Չեխիայում կամ, ասենք, նույն Խորվաթիայում: Հետևաբար մենք 27 տարի ինչ-որ հիմարություններով ենք զբաղվել, եթե, իհարկե, չենք «պայքարել ռեժիմի դեմ»: Այ, հիմա եկել է հեքիաթային երկիր կառուցելու ժամանակը:
Իրականում անցյալն ու ներկան հակադրելը, դրանցից որևէ մեկին «+» կամ «-» դնելը, ապագա դրախտի մասին խոստումները ընդամենը վկայում են պատմական մտածողության բացակայության մասին: «Ով մեզ` նորերիս, բան է ասում, նա երազում է նախկին մղձավանջի վերադարձի մասին» փաստարկը լավ է որպես քարոզչություն, բայց վատ է պատմական հեռանկարի առումով: Եթե ես լավն եմ ոչ թե նրանով, որ լավ գործեր եմ անում, այլ միայն նրանով, որ ինձնից առաջ եղածներն էին վատը, ուրեմն ինձնից հետո եկածն էլ իրեն նեղություն չի տա լավ գործեր անելու:
Իսկ մղձավանջը և դրախտը «դրսում» չեն: Ամեն մարդ իր հոգում կարող է «ստեղծել» թե՛ մեկը, թե՛ մյուսը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1082 դիտում
14:16 16-04-2021
ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. իշխանությանը հուշել են դաշտը լցնել հիմարություններով. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»