81543 դիտում
11:40 09-01-2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի որդու ծանրոցում, ով բուժման նպատակով գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, հայտնաբերվել է կասկածելի անհայտ զանգված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնի թիվ 5 բաժանմունքում բուժվող 28-ամյա հիվանդի ծանրոցում նրան խնամող հիվանդապահը հայտնաբերել է ժապավենով փաթեթավորված կասկածելի անհայտ զանգված։
Հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովսեփյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ կասկածելի անհայտ զանգվածի ընդհանուր քաշը եղել է 1.32 գրամ;
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բուժվող հիվանդը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից մեկի որդին է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
12:32 21-06-2024
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր