7424 դիտում
10:23 07-12-2015
Արշալույսում արշալույսները չեն խաղաղվում. ԱԺ պատգամավորի գյուղապետ եղբայրը վերընտրվեց հետաքրքիր զուգադիպությամբ. նա նույնքան ձայն է հավաքել, որքան «ոչ»-երն են
Դեռ երեկ ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արշալույսցիներից տեղեկություններ էին ստացվում, որ Արշալույսի գյուղապետի թեկնածու Զարզանդ Գրիգորյանն ու իր եղբայր, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը գյուղում աշխատում են հօգուտ սահմանադրության փոփոխությունների «ոչ»-ի:
Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին փոխանցեցին արշալուսցիները, ասվածն, ըստ էության, հաստատվում է քվեարկության արդյունքներով: Ընտրություններում հաղթած Զարզանդ Գրիգորյանը ճիշտ այնքան ձայն է ստացել, որքան որ Արշալույսում եղել են սահմանադրական «ոչ»-երը:
Հիշեցնենք, որ արշալույսցիներից շատերն էին ահազանգել, որ Հրանտ եւ Զարզանդ Գրիգորյան եղբայրներն իրենց վախեցնում, ճնշում, կաշկանդում, կաշառում են, որպեսզի քվեարկեն Զարզանդի եւ «ոչ»-ի օգտին:
Նմանատիպ նյութեր
6398 դիտում
19:02 08-09-2018
Նիկոլ Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները երբեք նույնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր
762 դիտում
16:46 08-06-2015
Երեկոյան վիճաբանություն Արշալույսում
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»