13491 դիտում
17:53 18-07-2018
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ընկերությունը ներկայացրել է իր 24-ամյա գործունեությունը. ընկերությունը 2018 թ-ին Երևանում և մարզերում կբացի ևս 5 մասնաճյուղեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ հուլիսի 18-ին, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ Ֆասթ Կրեդիտի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրեց դեռևս 1994թ-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170,000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում:
Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017թ-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Ֆասթ Կրեդիտ ընկերության գործունեությանը:
Վահե Բադալյանը խոսեց նաև ապագա պլաններից՝ նշելով, որ ընկերության գործունեության ընդլայնմանբ պայմանավորված 2018թ-ին Երևանում և մարզերում բացվելու են ևս 5 մասնաճյուղեր, իսկ Մեծ Բրիտանիայում 2 գործող գրասենյակներին ավելացվելու են ևս 2-ը:
Այնուհետև անդրադարձ կատարվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի կողմից պարտատոմսերի թողարկմանը:
Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ խոսեց Ֆասթ Կրեդիտի գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը: Նա նշեց, որ պարտատոմսերը հարմար և շահավետ գործիք են բոլոր այն ներդրողների համար, որոնք ցանկանում են կատարել պարզ և արագ ներդրումներ՝ բարձր և կայուն եկամուտ ստանալու նպատակով և մեջբերելով իրենց կարգախոսն, ասաց.
-Ներդրե՛ք ՊԱՐԶ
Ստացե՛ք ԱՐԱԳ:
[img]http://st0.shamshyan.com/editor/08295660015319216448703.jpg[/img]
Ընկերության նախագահ Վահե Բադալյանը վերջում հավելեց, որ այս պրոդուկտի ներդրմամբ Ֆասթ Կրեդիտ-ն իր հերթական քայլն է կատարում բանկ վերափոխվելու ճանապարհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
12:30 24-05-2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն ներկայանում է նաև Բրիտանական շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»