4264 դիտում
12:02 19-07-2018
Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծագրերով, որում ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի, Հայաստանը շարունակում է կատարել վճարումներ:
«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում, այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը:
Նա նախարարներին հանձնարարեց իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: Ըստ գործադիրի ղեկավարի, առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են:
«Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
8930 դիտում
13:13 17-05-2018
Վարչապետը հանձնարարեց մեխանիզմներ մշակել՝ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու համար
3690 դիտում
14:46 26-01-2017
Վարչապետը Սուրեն Կարայանին հանձնարարեց աշխատել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման ուղղությամբ
774 դիտում
15:20 12-01-2023
Վարչապետը հանձնարարեց աշխատանքներ սկսել արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ
Այս բաժնից
595 դիտում
22:46 06-02-2025
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
907 դիտում
21:58 06-02-2025
Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան
1201 դիտում
21:08 06-02-2025
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին