211652_close_icon
views-count29904 դիտում article-date 21:24 19-07-2018

Արտակարգ դեպք Երևանում․ հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բժիշկները փրկել են լոգարանում անօգնական վիճակում գտնվող 56-ամյա կնոջ կյանքը

Այսօր, հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սսհմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի բնակարաններից մեկի լոգարանում գտնվող բնակիչը չի արձագանքում կանչերին, փականն էլ ներսից փակ է։ Եվ լոգասենյակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները բացելով լոգասենյակի դուռը լոգարանում (վաննայի մեջ) հայտնաբերել են 56-ամյա Հասմիկ Ս․-ին, ում շտապ դուրս են բերել լոգարանից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո հրշեջ-փրկարարները կնոջը պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային։ Վերջինիս տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ կինը գտնվում է հուսալի ձեռքերում, ու առաջին հերթին՝ շնորհիվ հրշեջ-փրկարարների և դեպքի վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերած 1-03 շտապօգնության բժիշկների։ Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ ինքնազգացողությունը վատացել է շմոլ գազի պատճառով։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր