32576 դիտում
11:27 20-07-2018
Վիճաբանություն-ծեծկռտուք Շիրակի մարզում. կասկածյալները ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներ են
Երեկ՝ հուլիսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Կարապետ Գրիգորյանը ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ նույն օրը Արթիկ քաղաքի Գործարանային փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտին հարակից տարածքում իր հետ վիճաբանել են համաքաղաքացիներ՝ 35-ամյա Հովհաննես Հարությունյանն ու 47-ամյա Արմեն Երիցյանը, որի ժամանակ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները հայտնաբերել են Կ. Գրիգորյանի մատնանշած կասկածյալ անձանց, հրավիրել են ոստիկանություն, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը բացատրություն է վերցրել և բաց թողել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանն ու Ա. Երիցյանը աշխատում են ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչներ։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
14:03 29-03-2014
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագծի դափնեկիր
Այս բաժնից
12754 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ