7389 դիտում
15:10 20-07-2018
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ երբևէ չի զբաղվել չգրանցված, ինչպես նաև օգնության դեղերի առքուվաճառքով
Հարգելի հաճախորդներ, գործընկերներ և լրատվամիջոցներ.
Տեղեկացնում ենք, որ «Ժամանակ» օրաթերթի 20.07.2018թ.-ի թիվ 139 (3617) համարի 1-ին էջում «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության վերաբերյալ «Ժուլիկություն» վերտառությամբ հրապարակվել է նյութ, հետևյալ բովանդակությամբ.
«Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. Անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ՝ բավական թանկ գներով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում: Նշենք, որ Երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելը օրինաչափ է դարձել, իսկ ներկրողները այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ թե՛ ներկրողները, թե՛ դեղատների սեփականատերերը ստվերային գործունեություն են ծավալում հենց
վերևների գիտությամբ և թողտվությամբ»:
Ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ երբևէ չի զբաղվել չգրանցված, ինչպես նաև օգնության դեղերի առքուվաճառքով: Մշտապես գործել է օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ պահպանելով թափանցիկություն: «Ադվիլ» դեղահաբերը երբևէ չեն վաճառվել ընկերության դեղատնային ցանցում:
Վստահ ենք, որ վերոշարադրյալ նյութը չի համապատասխանում իրականությանը: Այն հիմնավորված և պատճառաբանված չէ: Իր մեջ պարունակող տեղեկատվությունը միտված է Ընկերության գործարար համբավը արատավորելուն, որի կապակցությամբ ընկերությունը արտադատական կարգով վեճը լուծելու անհնարինության դեպքում մտադիր է «ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից դատական կարգով պահանջել հերքում, գործարար համբավը արատավորող գործողությունների դադարեցում և վնասների հատուցում:
Ընկերությունը դիմել է «Ժամանակ» օրաթերթի խմբագրությանը հերքել հրապարակված տեղեկատվությունը, հակառակ դեպքում կդիմի ՀՀ օրենքներով նախատեսված քայլերի:
[b]Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ[/b]
Նմանատիպ նյութեր
48731 դիտում
14:03 01-10-2017
Դեղագետը կասկածվում է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին «գցելու մեջ». գումարը կազմում է 31 մլն դրամ
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ